Hakob Khalatyan & Guests
One of Armenia’s finest kamancha players, Hakob Khalatyan will be joined by a number of established and young Armenian musicians in the opening concert of the Sayat Nova Festival.
During the concert, you will enjoy music by the great poet and musician Sayat Nova and other Armenian ashoughs, as well as a dance piece, and a premiere of “Shkhali”,
a recently dicoverd song by Ashough Jivani.
Address: Cafesjian Center for the Arts, 10 Tamanyan Street, Yerevan
Tickets: 2000 AMD
Ticket reservations: +374 10 56 72 62
Հակոբ Խալաթյան և հյուրեր
Համերգի առաջին մասը բացում է Քամանչահար Հակոբ Խալաթյանը Սայաթ–Նովայի ,,Դուն էն գլխեն,, մեղեդիով: Համերգը շարունակում են Հանրապետության տարբեր դպրոցները ներկայացնող, Հանրապետական եվ Միջազգային մրցույթների դափնեկիրներ, Որոնք ազգային նվագարանների վրա (քամանչա, քանոն, թառ, ուդ, դուդուկ, շվի) կկատարեն Սայաթ–Նովայի եվ այլ Հայ աշուղների ստեղծագործություններ: Մեկ ստեղծագործությունով մանուկների հետ ելույթ կունենա Քամանչահար՝ Հակոբ Խալաթյանը: Սայաթնովյան մեղեդու ընկերակցությամբ բեմ դուրս կգա պարուհի Լիլիթ Մուրադյանը:
Համերգի երկրորդ մասում Սազանդարյական եռյակով հանդես կգան Հակոբ Խալաթյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրը (թառ) եվ Մեսրոպ Խալաթյանը (դափ ) որոնք կկատարեն Սայաթ–Նովայի եվ այլ Հայ աշուղների ստեղծագործություններ: Նրանց կմիանա աշուղական երգերի լավագույն կատարող երգիչ՝ Մուշեղ Հարությունյանը:
Առաջին անգամ հնչելու է մեծանուն աշուղ Ջիվանու նորահայտ ,,ՇԽԱԼԻ,, երգը, որը Գրականության եվ արվեստի թանգարանում հայտնաբերել է Քամանչահար՝ Հակոբ Խալաթյանը: Համերգը համատեղ ելույթով կեզրափակեն մեր պատանի մենակատարները, միանալով Սազանդարական եռյակին: Կհնչի Սայաթ–Նովայի նշանավոր ,,Քամանչա,, երգը: Մենակատար՝ Մուշեղ Հարությունյան:
Հասցե՝. Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Թամանյան 10, Երևան
Տոմսի գինը՝ 2000 դրամ
Տոմսերի ամրագրման համար զանգահարել +374 10 56 72 62